Հայտնի է, որ ոչ թե մեկ, այլ մի քանի հրեական խոհանոց կա՝ կախված նրանից, թե կոնկրետ որ երկրում է հրեական համայնքը և ինչ տեղական մթերքներ է ներառել խիստ կանոններով սահմանափակված իր կերակրացանկում:
Այս աղցանի մեջ ավոկադոյի առկայությունը ցույց է տալիս ուտեստի միջերկրածովյան ծագումը, այսինքն՝ այն պատրաստում են շոգ Իսրայելում:
Բաղադրիչները
6 բաժնի համար
- 3 հասած ավոկադո
- 3 ձու
- 1 հասած նուռ
- 2 ճյուղ կանաչ սոխ
- 2-3 ճյուղ անանուխ
- 1 կիտրոնի հյութ
Սոուսի համար
- 3 ճ.գ. խնձորի քացախ
- 1 նարնջի հյութ
- 1 թ.գ. բաց գույնի մեղր
- 3 ճ.գ. ձիթապտղի ձեթ
- աղ, աղացած սև պղպեղ
Պատրաստման եղանակը
- Ձվերը 9 րոպե խաշեք, վրան անմիջապես սառը ջուր լցրեք ու մաքրեք:
- Նռան հատիկները առանձնացրեք ու լցրեք թասի մեջ:
- Պատրաստեք սոուսը: Պնակի մեջ խառնեք քացախը, նարնջի հյութը, մեղրը, աղն ու պղպեղը: Հարեք՝ կաթիլ-կաթիլ ավելացնելով ձեթը, մինչև սոուսը խտանա:
- Ավոկադոն 2 մասի բաժանեք, կորիզը հանեք, կլպեք: Բարակ ու երկարավուն կտրատեք:
- Յուրաքանչյուր ափսեի մեջ հովհարի ձևով տեղադրեք կտրտած ավոկադոն և վրան կիտրոնի հյութ ցողեք, որպեսզի չսևանա:
- Ձվերը խոշոր կտորներով կտրատեք, մանր կտրատեք կանաչ սոխը: Ավոկադոյով ափսեների մեջ տեղադրեք կտրտած ձվերը, սոխն ու նռան հատիկները, վրան լցրեք սոուսը:
Աղցանը զարդարեք կտրտած անանուխով ու մատուցեք:
«Չորրորդ իշխանություն», թիվ 10, 2021