...

Քաղցր ու համեղ. Խուրմայով կարկանդակներ

Քաղցր ու համեղ. Խուրմայով կարկանդակներ

Տապակած քաղցր կարկանդակների մեջ չրեր օգտագործելը Մալթա կղզու արաբական զավթիչներից մնացած ժառանգություն է: 

Եթե դուք թավայում կարագով տապակելու սիրահար չեք, այս քառակուսի կարկանդակները կարող եք թխել նաև ուժեղ տաքացրած ջեռոցում: Խուրմայով կարկանդակները կարող եք ձեզ հետ երկարատև ճամփորդություններին վերցնել, դրանք լավ կշտացնում ու էներգիա են տալիս: 

Բայց այս կարկանդակները շատ ավելի համեղ են տաք վիճակում:

Բաղադրիչները
10-12 բաժնի համար

  • 200 գ ալյուր
  • 200 գ չորացրած խուրմա՝ առանց կորիզի
  • 1 միջին չափի կիտրոն
  • 1 մեծ նարինջ
  • 1 խոշոր մանդարին
  • 50 գ կարագ
  • 1 ճ.գ. շաքարավազ
  • 1/2 թ.գ. աղացած համեմունքների խառնուրդ ձեր ընտրությամբ` մեխակ, դարչին, հիլ (кардамон)
  • կարագ՝ տապակին քսելու համար
  • շաքարի փոշի՝ մատուցելու համար

Պատրաստման եղանակը

  1. Լավ լվացեք ու չորացրեք ցիտրուսային մրգերը: Դրանց կեղևն անցկացրեք մանր քերիչով, պտղամիսը քամեք և առանձին-առանձին 3 տեսակի հյութ ու 3 տեսակի քերած կեղև ստացեք:
  2. Հալեցրեք ու մի փոքր հովացրեք կարագը: Ալյուրը մաղեք, ավելացրեք կարագը, շաքարավազն ու խմոր հունցեք՝ 2-3 ճ.գ. ցիտրուսային հյութ ավելացնելով: Խմորը պետք է բավական պինդ, բայցև էլաստիկ լինի: Փաթաթեք այն կերակրի թաղանթով և 30 րոպե թողեք սենյակային ջերմաստիճանի պայմաններում:
  3. Խուրման լցրեք սառը ջրով կաթսայի մեջ, միջին ուժգնության կրակի վրա հասցրեք եռման աստիճանի և եփեք մինչև փափկելը՝ մոտ 5-10 րոպե: Խուրման լցրեք քամիչի մեջ, հետո բլենդերով հարեք մինչև միատարր զանգված ստանաք՝ անհրաժեշտության դեպքում ավելացնելով ցիտրուսային մրգերի թարմ հյութը:
  4. Խուրմայի զանգվածի մեջ ավելացրեք համեմունքների խառնուրդն ու ցիտրուսային մրգերի քերած կեղևը: Պատառաքաղով խառնեք:
  5. Խմորը բացեք 10 սմ լայնությամբ, ապա 5-ական սմ մասերի բաժանեք: Խմորի յուրաքանչյուր մասի վրա 1-ական թ.գ. միջուկ լցրեք և հավասարաչափ քսեք խմորին՝ ազատ թողնելով ծայրերը:
  6. Վրձինը թաթախեք ջրի մեջ, մի կողմից խմորի ազատ մնացած ծայրերին ջուր քսեք և ծածկեք այն խմորի երկրորդ կեսով: Մատներով մի փոքր սեղմեք խմորը, որպեսզի օդը դուրս հանեք:
  7. Խորը թավայի մեջ տաքացրեք կարագը: Քառակուսաձև կարկանդակները տապակեք կարագի մեջ մինչև ոսկեգույն երանգ ստանալը, հետո տեղադրեք անձեռոցիկների վրա, որպեսզի ավելորդ յուղը ներծծվի: 

Մատուցեք՝ վրան շաքարի փոշի ցանելով:

«Չորրորդ իշխանություն», թիվ 9, 2021

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ