...

Քաղցր ու համեղ. Պիստակով փախլավա

Քաղցր ու համեղ. Պիստակով փախլավա

Պիստակը հաճախ են օգտագործում արևելյան խոհանոցում՝ աղանդեր պատրաստելիս: 

Պիստակով պատրաստված փախլավան լավ է մատուցել դառը սև սուրճի հետ:

Բաղադրիչները
8-10 բաժնի համար

  • 12 ֆիլո խմորի շերտ
  • 400 գ մաքրած, անալի պիստակ
  • 2 ձվի սպիտակուց
  • 100 գ կարագ
  • 250 գ շաքարավազ
  • 4 ճ.գ. կիտրոնի հյութ
  • 4 ճ.գ. մեղր
  • 1 թ.գ. աղացած դարչին
  • 1 ճ.գ. վարդի ջուր

Պատրաստման եղանակը

  1. Պիստակը մանրացրեք, խառնեք մեղրի, վարդի ջրի ու դարչինի հետ: Սպիտակուցները հարեք մինչև խիտ փրփուր ստանաք, ապա խառնեք պիստակի խառնուրդի հետ:
  2. Առանձնացրեք ֆիլո խմորի շերտերը, անհրաժեշտության դեպքում կտրեք-հարմարեցրեք ձեր տապակի չափսերին: Խմորը ծածկեք խոնավ սրբիչով, որպեսզի չչորանա:
  3. Կարագը հալեցրեք: Տապակը պատեք կարագով, ֆիլոյի 4 շերտ տեղադրեք վրան՝ յուրաքանչյուր շերտը կարագով պատելով: Պիստակի խառնուրդի կեսը լցրեք խմորի վրա:
  4. Կրկնեք գործողությունը. տեղադրեք ֆիլոյի հերթական 4 շերտը՝ յուրաքանչյուրը կարագով պատելով, վրան լցրեք պիստակի մյուս կեսը: Ապա տեղադրեք մնացած 4 շերտերը:
  5. Դանակի սուր ծայրով փախլավան քառակուսիների ձևով կամ շեղանկյունաձև կտրատեք, 30-40 րոպեով տեղադրեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում:
  6. Շաքարավազը լցրեք 250 մլ ջրի մեջ, տեղադրեք կրակին, թողեք 5 րոպե եռա, ապա վերցրեք կրակից, հովացրեք: Ավելացրեք կիտրոնի հյութը:
  7. Ջեռոցից հանած տաք փախլավայի վրա լցրեք ստացված օշարակը, 1 ժամ թողեք լրիվ հովանա ու մատուցեք: 

«Չորրորդ իշխանություն», թիվ 1, 2021

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ