...

Քաղցր ու համեղ. Սպիտակաձավարով կարկանդակ

Քաղցր ու համեղ. Սպիտակաձավարով կարկանդակ

Կիպրոսում հայտնի այս կարկանդակը հիշեցնում է որոշ արևելյան աղանդերներ, օրինակ՝ մարոկկյան կարկանդակ «Բասբուսան», թուրքական «Ռեվանին» կամ հունական «Գալակտոբուրեկոն»:

Կարկանդակն սկսեք պատրաստել մատուցելուց 6 ժամ առաջ:

Բաղադրիչները
8 բաժնի համար

  • 2 բաժակ սպիտակաձավար
  • 1 բաժակ մանր շաքարավազ
  • 200 գ բնական յոգուրտ
  • 1/2 բաժակ բուսական յուղ
  • 1/2 բաժակ վարդի ջուր
  • 1/2 ճ. գ. փխրեցուցիչ
  • 1 ճ. գ. վանիլային շաքարավազ
  • 20-30 գ չբոված նուշ
  • կարագ՝ տապակին քսելու համար

Օշարակի համար

  • 1 բաժակ շաքարավազ
  • 1 ճ. գ. կիտրոնի հյութ

Պատրաստման եղանակը

  1. Սպիտակաձավարը լցրեք մեծ թասի մեջ և խառնեք բուսական յուղի հետ: Ավելացրեք մյուս բաղադրիչները՝ բացի նուշից, և լավ խառնեք:
  2. 24-26 սմ տրամագծով տապակի վրա կարագ քսեք, մեջը լցրեք ստացված խմորն ու հավասարեցրեք: Վրան ցանեք նուշը, մի փոքր խմորի մեջ մտցրեք:
  3. Կարկանդակը տեղադրեք 180-190 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցի մեջ և տապակեք մինչև ոսկեգույն երանգ ստանալը՝ մոտ 1 ժամ: Ջեռոցից հանեք, դրեք ցանցի վրա, թող հովանա:
  4. Քանի դեռ կարկանդակը հովանում է, պատրաստեք օշարակը: Կաթսայի մեջ լցրեք շաքարավազը, վրան 1 բաժակ ջուր և կիտրոնի հյութ ավելացրեք, հասցրեք եռման աստիճանի ու 10 րոպե եփեք թույլ կրակի վրա:
  5. Կարկանդակը հենց տապակի մեջ քառակուսիների ձևով կամ շեղանկյունաձև կտրատեք և վրան լցրեք օշարակը: Թողեք 4 ժամ, թող ներծծի հեղուկը:

Խորհուրդ: Օշարակի մեջ կիտրոնի հյութի փոխարեն կարող եք թթու նարնջի հյութ օգտագործել ու նարնջի կեղևից մի փոքր կտրտել-ավելացնել: Այդպես կարկանդակը հաճելի ցիտրուսային նոտաներ կստանա:

«Չորրորդ իշխանություն», թիվ 4, 2021

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ