Արևելյան ժողովուրդները քաղցրակեր են և հաճույքով նշում են քաղցրի տոնը, որի ժամանակ հյուրասիրում են ավանդական քաղցրեղենով՝ շերբեթով, փախլավայով, թխվածքաբլիթներով, շաքարած ընկուզեղենով և նուրբ, նուշի համով աղանդերով, որի բաղադրատոմսը ներկայացնում ենք ստորև:
Աղանդերն սկսեք պատրաստել մատուցելուց 3 ժամ առաջ:
Բաղադրիչները
6-8 բաժնի համար
- 800 մլ կաթ
- 120 գ մաքրած, չբոված նուշ
- 4-5 ճ. գ. շաքարավազ
- 30 գ բրնձի կամ եգիպտացորենի օսլա
- պիստակ և նուշ՝ զարդարելու համար
Պատրաստման եղանակը
- Սրճաղացի կամ բլենդերի օգնությամբ ալյուրի վերածեք նուշը, լցրեք պնակի մեջ:
- Կաթի կեսը մոտ 70 աստիճան ցելսիուս տաքացրեք և ավելացրեք փոշիացրած նուշը: 30 րոպե թողեք մնա:
- Մառլայի օգնությամբ քամեք կաթը:
- Կաթի մյուս կեսի մեջ ավելացրեք շաքարավազն ու տաքացրեք միջին ուժգնության կրակի վրա՝ չհասցնելով եռման աստիճանի: Հանեք կրակի վրայից:
- Օսլան բացեք փոքր քանակի սառը ջրի մեջ, ապա ավելացրեք կաթով կաթսայի մեջ՝ անընդհատ խառնելով, որպեսզի գնդիկներ չառաջանան:
- Կաթսան կրկին դրեք կրակին, ավելացրեք նուշով կաթը ու տաքացրեք՝ անընդհատ խառնելով մինչև կաթը խտանա:
- Կաթը լցրեք աղանդերի համար նախատեսված պնակների մեջ, թողեք հովանա, ապա դրեք սառնարանի մեջ մինչև սառչի՝ մոտ 2 ժամ:
- Մատուցելուց առաջ զարդարեք կտրտած նուշով ու պիստակով:
Խորհուրդ: Այս աղանդերը՝ ի տարբերություն փախլավայի, հեշտ է պատրաստվում, և այն հաճախ է հանդիպում առօրյա կերակրացանկում: Աղանդերը նուշի ու պիստակի փոխարեն կարող եք զարդարել չրերով և նրա հետ հարած սերուցք մատուցել:
«Չորրորդ իշխանություն», թիվ 5, 2021
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
Պիտակներ