...

Հեշտ ու համեղ. Ձկով մսագնդիկներ

Հեշտ ու համեղ. Ձկով մսագնդիկներ

Ինչպես միջերկրածովյան մյուս երկրներում, այնպես էլ Ալժիրում, ձուկ և ծովամթերք շատ են օգտագործում: Աշնանը բացվում է սարդինաների սեզոնը։ Այս ձուկը հատկապես համեղ է տապակած վիճակում: Իսկ սարդինաներից կամ մեկ ուրիշ փոքր ձկնատեսակից մսագնդիկներ պատրաստում են ողջ տարին:

Բաղադրիչները
4-6 բաժնի համար

  • 700 գ թարմ սարդինա կամ մեկ ուրիշ փոքր չափի ձուկ
  • 2 ձու
  • 5 պճեղ սխտոր
  • փոքր փունջ մաղադանոս
  • 1թ.գ. աղացած զիրա
  • աղ, աղացած սև պղպեղ
  • աղացած չորահաց
  • կարագ՝ տապակելու համար
  • կիտրոն՝ մատուցելու համար

Պատրաստման եղանակը

  1. Մաքրեք ձկները, հեռացրեք գլուխները, ներքին օրգաններն ու ողնաշարը: Սխտորը դանակի կոթով ճզմեք, մաքրեք: Մաղադանոսի ցողունները հեռացրեք. դրանք պետք չեն գալու:
  2. Մանր կտրատեք ձկան միսը, մաղադանոսն ու սխտորը, խառնեք իրար, ավելացրեք զիրան, աղ ու պղպեղ արեք: Մսաղացով աղալ պետք չէ, ձեզ մսի մանր կտորներով խճողակ է պետք:
  3. Հարեք ձվերն ու խառնեք ձկան մսի զանգվածին: Մաս-մաս ավելացրեք աղացած չորահացը մինչև «կոտլետային» խիտ, կպչուն զանգված ստանալը:
  4. Խորը թավայի մեջ միջին ուժգնության կրակի վրա լավ տաքացրեք կարագը:
  5. Ձեռքերը ջրի մեջ թաթախելով՝ ձկան մսի խճողակից ընկույզի մեծության գնդիկներ ձևավորեք և անընդհատ շրջելով՝ կարագի մեջ տապակեք մինչև ոսկեգույն երանգ ստանալը:
  6. Պատրաստի գնդիկները տեղադրեք անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ յուղը ներծծվի։

Մատուցեք կտրտած կիտրոնի հետ:

«Չորրորդ իշխանություն», թիվ 9, 2021

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ