...

Հեշտ ու համեղ. Տապակած լոլիկներ

Հեշտ ու համեղ. Տապակած լոլիկներ

Այս ուտեստի համար լավ է օգտագործեք մի քիչ թերհաս, պինդ լոլիկներ: 

Այս ձևով պատրաստված լոլիկները մատուցում են տաք վիճակում՝ որպես խավարտ մսային ուտեստներին, թռչնամսին ու ձկանը:

Բաղադրիչները

  • 10 միջին չափի պինդ լոլիկ
  • աղ, աղացած սև պղպեղ
  • շաքարավազ
  • ձիթապտղի ձեթ

Պատրաստման եղանակը

  1. Լոլիկները լցրեք լայն կաթսայի մեջ, վրան եռացրած ջուր լցրեք ու հասցրեք եռման աստիճանի: Եռացրած ջուրը թափեք, վրան սառը ջուր լցրեք, լոլիկների կեղևները հեռացրեք: Լոլիկները կիսեք, հեռացրեք սերմերն ու հեղուկը:
  2. Լոլիկները տեղադրեք ձեթով պատված կերամիկական տապակի մեջ՝ կտրված մասով դեպի ներքև: Աղ ու պղպեղ արեք:
  3. Լոլիկների վրա շաքարավազ ցանեք, ապա ձեթ ցողեք:
  4. Տապակը 1,5 ժամով տեղադրեք 120-130 աստիճան տաքության ջեռոցի մեջ:
  5. Մատուցելուց առաջ լոլիկները կարելի է ամբողջությամբ հովացնել կամ տաք մատուցել:

Խորհուրդ: Շաքարավազը կարող եք մեղրով փոխարինել, մատուցելուց առաջ էլ լոլիկների վրա քունջութի սերմեր ցանել: Դրանից համը միայն կշահի:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   660 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ