Զրույցները, թե բազուկն ուտում են միայն Ռուսաստանում, հեքիաթ է: Իրականում այն սիրում են նաև տաք երկրներում: Ամենատարբեր սորտերի բազուկներ են աճում Միջերկրածովյան երկրներում և այնքան քաղցր են, որ դրանք ուտում են նաև հում վիճակում: Բայց աղցանը, որը կներկայացնենք, պատրաստվում է եփած բազուկով:
Բաղադրիչները
- 3 միջին չափի բազուկ
- 3 միջին չափի կարտոֆիլ
- 3 ճյուղ նեխուր՝ տերևներով
- 3 պճեղ սխտոր
- 1 ճյուղ մաղադանոս
- 3 ճ.գ. ձիթապտղի ձեթ
- 2 ճ.գ. կարմիր գինու քացախ
- աղ
- աղացած սև պղպեղ
Պատրաստման եղանակը
- Կարտոֆիլն ու բազուկը կեղևով լվացեք: Տարբեր կաթսաներում եփեք բանջարեղենը՝ կարտոֆիլը 25-30 րոպե, իսկ բազուկը 40-50 րոպե:
- Եփած կարտոֆիլն ու բազուկը թողեք, թող հովանան, մաքրեք կեղևից, մեծ կտորներով կտրատեք, դրեք մեծ ափսեի մեջ:
- Մանր կտրատեք նեխուրը, մաղադանոսն ու սխտորը, լցրեք կարտոֆիլի ու բազուկի վրա:
- Ձիթապտղի ձեթը, քացախը, աղն ու պղպեղը պատառաքաղի օգնությամբ խառնեք, լցրեք աղցանի վրա:
- Աղցանը մատուցեք 10-15 րոպե հետո:
Խորհուրդ: Ցանկության դեպքում բազուկն ու կարտոֆիլը կարող եք չեփել, այլ փայլաթիթեղով առանձին-առանձին փաթաթել, տեղադրել ջեռոցում ու խորովել: