...

Հեշտ ու համեղ. Բրնձով, ձիթապտուղներով ու պանրով աղցան

Հեշտ ու համեղ. Բրնձով, ձիթապտուղներով ու պանրով աղցան

Այս թեթև բրնձով աղցանը պատրաստում են միջերկրածովյան բոլոր երկրներում: Ամեն տարածաշրջան նրա բաղադրատոմսում մի նոր, համեղ մասնիկ է մտցնում: 

Այսպես, Չեռնոգորիայում այս աղցանի բաղադրության մեջ անպայման ձիթապտուղ ու պանիր է մտնում: Ներկայացնում ենք աղցանի հենց չեռնոգորյան տարբերակը:

Բաղադրիչները

  • 1 բաժակ երկար բրինձ
  • 150 գրամ պանիր
  • 150 գրամ ձիթապտուղ
  • 1 մեծ խնձոր
  • 1 ոչ մեծ քաղցր սոխ
  • 3 ճ.գ. գինու քացախ
  • կիտրոնի հյութ
  • ձիթապտղի յուղ, աղ

Պատրաստման եղանակը

  1. Բրինձը սառը ջրով լավ լվացեք, քամեք, լցրեք կաթսայի մեջ, վրան 1-2 ճ.գ. ձիթապտղի յուղ լցրեք, աղ արեք, խառնեք: Ապա 1,5 բաժակ եռացրած ջուր լցրեք վրան, կրկին խառնեք, կափարիչը դրեք: Ուժեղ կրակի վրա հասցրեք եռման աստիճանի, թուլացրեք կրակը, եփեք 12 րոպե:
  2. Կաթսան վերցրեք կրակի վրայից, շալով փաթաթեք, թողեք 15-20 րոպե: Հետո բացեք կափարիչը, քամեք բրինձը, թողեք լավ սառչի:
  3. Խնձորը մաքրեք կեղևից, քառակուսի ձևով կտրատեք: Խնձորի կտորների վրա կիտրոնի հյութ ցանեք, որպեսզի չսևանան: Սոխը մանր կտրատեք:
  4. Ձիթապտուղը օղակաձև կտրատեք: Պանիրը կտրատեք փոքր քառակուսիների ձևով:
  5. Խառնեք բրինձը, ձիթապտուղները, խնձորները, պանիրն ու սոխը: Աղ արեք, ավելացրեք 3-4 ճ.գ. ձիթապտղի յուղն ու քացախը: Աղցանը մոտ 15 րոպեով տեղադրեք սառնարանում, ապա մատուցեք:

Խորհուրդ: Որպեսզի աղցանն ավելի նրբահամ լինի, քացախը կարող եք փոխարինել կիտրոնի հյութով:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2671 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ