...

Հեշտ ու համեղ. Բրնձով ու չամիչով կծու տաքդեղներ

Հեշտ ու համեղ. Բրնձով ու չամիչով կծու տաքդեղներ

Ներկայացնում ենք թուրքական խոհանոցի ուտեստներից մեկը՝ բրնձով ու չամիչով կծու տաքդեղները:

Բաղադրիչները

  • 12 կանաչ, բարակ, կծու կամ քաղցր տաքդեղներ (ըստ ճաշակի)
  • 200 գ բրինձ
  • 1 միջին չափի գլուխ սոխ
  • 2 ճ.գ. չամիչ
  • 2 ճ.գ. մայրու ընկույզ
  • 2 ճյուղ համեմ
  • 5 ճյուղ անանուխ
  • 1 ոչ մեծ կիտրոնի հյութ
  • 100-150 մլ սպիտակ չոր գինի
  • 6 ճ.գ. ձիթապտղի ձեթ
  • աղ

Պատրաստման եղանակը

  1. Բրինձն աղաջրի մեջ լցրեք, ուժեղ կրակի վրա 12-15 րոպե եփեք, համարյա մինչև պատրաստ լինելը: Լցրեք ցանցի վրա, վրան սառը ջուր լցրեք:
  2. Մանր կտրատեք սոխը, անանուխն ու համեմը՝ հեռացնելով վերջիններիս ցողունները: 
  3. Թավայի մեջ 2 ճ.գ. ջուր ու 2 ճ.գ. ձիթապտղի ձեթ լցրեք, ավելացրեք սոխը, միջին կրակի վրա 5 րոպե տապակեք: Ապա ավելացրեք չամիչը, ընկույզը, համեմն ու անանուխը, եփած բրինձը:
  4. Լավ խառնեք և կրակի վրա 2-3 րոպե տապակեք, աղ արեք, ավելացրեք կիտրոնի հյութը ու հանեք կրակի վրայից:
  5. Տաքդեղների գլխիկները կտրեք-հեռացրեք, բայց դեն մի նետեք: Տաքդեղները մաքրեք սերմերից, մեջը լցրեք բրնձի խճողակը, գլխիկները հետ տեղադրեք ու սեղմեք, որ եփելիս չբացվեն:
  6. Մնացած ձեթը մեծ թավայի մեջ կրակի վրա տաքացրեք, տաքդեղները մի շարքով շարեք, տապակեք, ավելացրեք գինին ու մի փոքր ջուր: 15-20 րոպե շոգեխաշեք միջին ուժգնության կրակի վրա:

Մատուցեք տաք կամ սառը վիճակում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1126 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ