Այս կորսիկական կարկանդակի համար անհրաժեշտ պանիրը` brocciu-ին կամ ոչխարի ռիկոտան հանգիստ կարելի է փոխարինել սովորական պանրով կամ նույնիսկ կաթնաշոռով:
Կարկանդակն սկսեք պատրաստել մատուցելուց 4-6 ժամ առաջ:
Բաղադրիչները
6-8 բաժնի համար
- 500 գ թարմ ոչխարի պանիր
- 6 ձու
- 200 գ մանր շաքարավազ
- 1 խոշոր կիտրոնի կեղև
- կարագ՝ տապակին քսելու համար
Պատրաստման եղանակը
- Պանիրն անցկացրեք խոշոր քերիչով: Ձուն շաքարավազի հետ հարեք: Ավելացրեք քերած պանիրն ու կիտրոնի մանր քերած կեղևը:
- Ստացված զանգվածը լցրեք կարագով պատած ֆորմայի մեջ: Ֆորման տեղադրեք կիսով չափ ջուր լցրած խորը տապակի մեջ, 30-45 րոպով տեղադրեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում: Կարկանդակի պատրաստ լինելը կարող եք ստուգել փայտիկի օգնությամբ. այն մտցրեք կարկանդակի մեջ՝ եթե չոր դուրս գա, ուրեմն պատրաստ է:
- Կարկանդակը 1 ժամով թողեք հովանա, ապա 2 ժամով տեղադրեք սառնարանում:
Մատուցեք սառը վիճակում: