Կենտրոնական Եվրոպային մոտ լինելու շնորհիվ որոշ կերակրատեսակներ հեշտությամբ տեղափոխվել են իտալական խոհանոց ու դարձել դրա մի մասը: Այդպես է եղել նաև ավանդական հունգարական ուտեստի՝ գուլյաշի հետ:
Իտալական Տրիեստ քաղաքում այս ուտեստը տոնական է համարվում՝ «ուտեստ կիրակի օրվա համար», ինչպես ասում են տեղացիները: Ուտեստը պատրաստելիս ոչ միայն թանկարժեք տավարի միս են օգտագործում, այլ նաև այն բավական երկար են պատրաստում, քանի որ շտապելու դեպքում լավ գուլյաշ չի ստացվի:
Բաղադրիչները
- 800 գ տավարի փափուկ միս
- 2 խոշոր գլուխ սոխ
- 2 խոշոր լոլիկ
- 1 ճյուղ հազրեվարդ (розмарин)
- 1 ճյուղ խնկածաղիկ (майоран)
- 1 ճ. գ. աղացած քաղցր պապրիկա
- 1 դափնու տերև
- 4 ճ.գ. ձիթապտղի ձեթ
- աղ
Պատրաստման եղանակը
- Միսը միջին չափի քառակուսիների ձևով կտրատեք: Լոլիկների վրա խաչաձև կտրվածք արեք, 30 վրկ մտցրեք եռացրած, ապա սառը ջրի մեջ, մաքրեք կեղևից ու սերմերից, պտղամիսը շատ մանր կտրատեք: Մանր կտրատեք նաև հազրեվարդն ու խնկածաղիկը:
- Սոխը բարակ օղակների ձևով կտրատեք: Մեծ ու խորը թավայի մեջ տաքացրեք ձեթը, միջին ուժգնության կրակի վրա մոտ 5 րոպե տապակեք սոխը: Կրակը ուժեղացրեք, ավելացրեք միսը և բոլոր կողմերից 5-7 րոպե տապակեք, մինչև ոսկեգույն երանգ ստանալը:
- Ավելացրեք խնկածաղիկը, հազրեվարդը, դափնու տերևն ու լոլիկը: Խառնեք: 1 բաժակ տաք ջուր ավելացրեք, աղ ու պապրիկա արեք: Հասցրեք եռման աստիճանի, կրակը թուլացրեք և անընդհատ խառնելով՝ կափարիչի տակ պատրաստեք մոտ 1 ժամ: Անհրաժեշտության դեպքում տաք ջուր ավելացրեք:
Գուլյաշը մատուցեք տաք վիճակում:
«Չորրորդ իշխանություն», թիվ 18, 2020