...

Հեշտ ու համեղ. Մալթյան ապուր

Հեշտ ու համեղ. Մալթյան ապուր

Այրու (Մալթյան) ապուրն իր անունը ստացել է բաղադրիչների հասանելի լինելու պատճառով: Միջերկրածովյան տաք կլիմայի պայմաններում այն պատրաստել կարող էին նույնիսկ աղքատները, որոնք սեփական հողամաս ու այծ ունեին: 

Պատրաստեք այս մալթյան ապուրը. այն միաժամանակ համեղ է, թեթև ու հագեցնող:

Բաղադրիչները

  • 1 ոչ մեծ գլուխ ծաղկակաղամբ
  • 4-5 միջին չափի կարտոֆիլ
  • 300 գ դդում
  • 2 միջին չափի գլուխ սոխ
  • 3 մեծ, հասած լոլիկ
  • 250 գ ռիկոտա պանիր
  • 4-6 ձու
  • 4 ճ.գ. տոմատի մածուկ
  • 2-3 ճ.գ. ձիթապտղի ձեթ
  • աղ, աղացած սև պղպեղ
  • 100-150 գ այծի պանիր

Պատրաստման եղանակը

  1. Լոլիկները մտցրեք եռման, ապա սառը ջրի մեջ, կեղևը մաքրեք, միջուկը կտրատեք:
  2. Մաքրեք ու մանր կտրատեք գլուխ սոխը: Մաքրեք ու քառակուսիների ձևով կտրատեք կարտոֆիլն ու դդումը: Ծաղկակաղամբը փոքր մասերի բաժանեք, կոշտ մասերը հեռացրեք:
  3. Թավայի մեջ տաքացրեք ձիթապտղի ձեթը, ավելացրեք կտրատած սոխը, 5 րոպե տապակեք միջին ուժգնության կրակի վրա:
  4. Ապա ավելացրեք կտրտած լոլիկը, տոմատի մածուկը, աղ ու պղպեղ արեք, խառնելով 5 րոպե շոգեխաշեք:
  5. Կաթսայի մեջ 1,2 լ ջուր եռացրեք: Ջրի մեջ աղ արեք, ավելացրեք դդումը, կարտոֆիլն ու ծաղկակաղամբը: Եռացրեք ու կափարիչի տակ 10 րոպե եփեք:
  6. Ապա ավելացրեք տոմատի սոուսը և ևս 3-4 րոպե եփեք:
  7. Ապուրին ռիկոտա ավելացրեք: Հենց ապուրը ևս մեկ անգամ եռա, ձվերը կոտրեք անմիջապես ապուրի մեջ՝ աշխատելով չվնասել դեղնուցը:
  8. Եփեք ևս 5 րոպե: Ապուրը լցրեք ափսեների մեջ, ամեն ափսեի մեջ՝ 1 ձու: Ապուրի մեջ այծի պանրի կտորներ ավելացրեք ու միանգամից մատուցեք:

Խորհուրդ: Եթե ռիկոտա չգտնեք, այն կարող եք փոխարինել աղով ու պղպեղով համեմված կաթնաշոռով: Կաթնաշոռից գնդիկներ արեք ու ավելացրեք ապուրի մեջ:

«Չորրորդ իշխանություն», թիվ 15, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ