...

Հեշտ ու համեղ. Շոկոլադե «հաց»

Հեշտ ու համեղ. Շոկոլադե «հաց»

Այս սլովենական կարկանդակը հրաշալի համադրվում է մեկ բաժակ սուրճի ու սերուցքի հետ: Նրա արժանիքներից մեկն էլ այն է, որ պատրաստման պարզ եղանակ ունի՝ խառնում եք բոլոր բաղադրիչները ու տեղադրում ջեռոցի մեջ:

Բաղադրիչները

  • 150 գ կակաոյի փոշի
  • 140 գ շաքարավազ
  • 70 գ ալյուր
  • 50-60 գ մաքրած, չբոված նուշ կամ պնդուկ
  • 4 ձու
  • 1 ճ.գ. վանիլային շաքար
  • մի պտղունց մանրացրած չորահաց
  • կարագ՝ տապակին քսելու համար
  • շաքարի փոշի՝ մատուցելու համար

Պատրաստման եղանակը

  1. Ձուն շաքարավազի ու վանիլային շաքարի հետ հարեք: Պնդուկը կամ նուշը մանր կտրատեք:
  2. Ձվի ու շաքարի խառնուրդին ավելացրեք ալյուրի ու կակաոյի փոշու խառնուրդը, լավ խառնեք:
  3. Ավելացրեք կտրտած նուշը կամ պնդուկը (մի փոքր մասն առանձնացրեք մատուցելու համար), նորից խառնեք:
  4. Մոտ 24 սմ տրամագծով տապակին կարագ քսեք ու վրան ցանեք մանրացրած չորահացը:
  5. Լցրեք խմորը և 30-40 րոպեով տեղադրեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում:
  6. Պատրաստ լինելը կարող եք ստուգել փայտի միջոցով: Այն մտցրեք կարկանդակի մեջ. փայտը պետք է չոր դուրս գա: 
  7. Պատրաստի կարկանդակը հանեք ջեռոցից, դրեք ցանցի վրա, թողեք՝ հովանա: Վրան լցրեք առանձնացրած նուշը կամ պնդուկը ու շաքարի փոշի ցանեք:

Խորհուրդ: Այս «հացը» կարող եք հովացնել, կիսել, արանքը կրեմ լցնել, իսկ եթե նաև շոկոլադե գլազուրով պատեք, իսկական տորթ կստացվի:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1184 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ