...

Հեշտ ու համեղ. Սնկով ու կարտոֆիլով ապուր

Հեշտ ու համեղ. Սնկով ու կարտոֆիլով ապուր

Ներկայացնում ենք սլովենական խոհանոցի այս համեղ ու հագեցնող՝ սնկով ու կարտոֆիլով ապուրը:

Բաղադրիչները

4 բաժնի համար

  • 300 գ սունկ
  • 3 միջին չափի կարտոֆիլ
  • 1 ոչ մեծ գլուխ սոխ
  • 1 պճեղ սխտոր
  • փոքր փունջ մաղադանոս
  • 1,5 ճ.գ. խոզի հալած ճարպ
  • 1 ճ.գ. ալյուր
  • 50 մլ յուղոտ սերուցք
  • 1 ճ.գ. գինու քացախ՝ ըստ ցանկության
  • 1 լիտր ջուր
  • 1 դափնու տերև
  • 5-7 հատիկավոր սև պղպեղ
  • աղ

Պատրաստման եղանակը

  • Մաքրեք կարտոֆիլը, փոքր խորանարդների ձևով կտրատեք: Մաքրեք ու կտրատեք սունկը: Մաքրեք ու մանր կտրատեք սոխն ու սխտորը:
  • Եռացրեք ջուրը, ավելացրեք կտրտած կարտոֆիլը, դափնու տերևը և հատիկավոր սև պղպեղը: Մի քիչ էլ եռացրեք, ավելացրեք սունկը: Անհրաժեշտության դեպքում փրփուրը հեռացրեք ու 15 րոպե թույլ կրակի վրա փակ կափարիչի տակ եփեք:
  • Քանի դեռ ապուրը եփվում է, խոզի ճարպը հալեցրեք, ալյուրը 2 րոպե տապակեք նրա մեջ, ապա ավելացրեք սոխն ու սխտորը: Խառնելով՝ 5 րոպե տապակեք:
  • Տապակած սոխն ու սխտորն ավելացրեք ապուրին, եփեք 10 րոպե: Մաղադանոսի ցողունները հեռացրեք, տերևները շատ մանր կտրատեք:
  • Ապա ավելացրեք մաղադանոսը, և ըստ ցանկության՝ քացախը: Եփեք 1 րոպե: Ավելացրեք սերուցքը, հանեք կրակի վրայից:

Ապուրը մատուցեք չորահացի հետ միասին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   723 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ