Լոլիկի սոուսով ճուտը Մարկեի խոհարարական խորհրդանիշն է: Այս ուտեստը լավ է մատուցել դդմիկի (ցուկինիի) և ռուկոլայի աղցանով:
Ուտեստն սկսեք պատրաստել մատուցելուց 3 ժամ առաջ:
Բաղադրիչները
- 1 ճուտ՝ 1,2 կգ քաշով
- 300 գ լոլիկ
- 1/2 բաժակ սպիտակ չոր գինի
- 2 պճեղ սխտոր
- փոքր փունջ մաղադանոս
- 1 փունջ հազրեվարդ
- 4 ճ.գ. ձիթապտղի ձեթ
- աղ
- աղացած սև պղպեղ
Աղցանի համար
- 3 դդմիկ կամ ցուկինի
- 1 փոքր փունջ ռուկոլա
- 2 պճեղ սխտոր
- 6 ճ.գ. ձիթապտղի ձեթ
- 3 ճ.գ. գինու քացախ
- աղ
Պատրաստման եղանակը
- Աղցանի համար սխտորը ճզմեք, ցուկինին կամ դդմիկը կտրատեք, 3 ժամով թողեք ձիթապտղի ձեթի, աղի, քացախի ու սխտորի խառնուրդի մեջ:
- Լոլիկների վրա դանակով խաչաձև կտրվածք արեք, 30 վրկ մտցրեք եռացրած ջրի, ապա սառը ջրի մեջ, կեղևն ու սերմերը հեռացրեք: Միջուկը խոշոր կտորներով կտրատեք: Սխտորը մի փոքր ճզմեք: Մաղադանոսն ու հազրեվարդը մանր կտրատեք:
- Ճուտը 8 համահավասար մասերի բաժանեք: Մեծ թավայի մեջ տաքացրեք ձեթը, ավելացրեք սխտորն ու մասնատած ճուտը, բոլոր կողմերից կտորները տապակեք, մինչև ոսկեգույն երանգ ստանալը: Ճտի վրա լցրեք սպիտակ գինին, թողեք գոլորշիանա:
- Ավելացրեք լոլիկը, աղը, աղացած սև պղպեղը, մաղադանոսն ու հազրեվարդը և փայտե գդալով խառնելով՝ 40 րոպե պատրաստեք միջին ուժգնության կրակի վրա:
- Տաքացրեք հաստ հատակով մեկ ուրիշ թավա: Մեջը լցրեք դդմիկը կամ ցուկինին, յուրաքանչյուր կողմից 3 րոպե տապակեք:
- Մեծ ափսեի մեջ տեղադրեք ռուկոլայի տերևների մի մասը (եթե դրանք մեծ են, ձեռքով մասնատեք), վրան լցրեք տապակած դդմիկը, դդմիկի վրա էլ մնացած ռուկոլան: Մատուցեք սառը վիճակում՝ տաք ճտի հետ:
«Չորրորդ իշխանություն», թիվ 27, 2020