Ջոյա դել Կոլեն քաղաք է իտալական Ապուլիայում:
Առաջարկում ենք պատրաստել տեղացիների բաղադրատոմսով այս մարցիպան անվանումով թխվածքաբլիթը:
Բաղադրիչները
- 500 գ չբոված նուշ
- 2,5 բաժակ մանր շաքարավազ
- 2 ձու
- 1 կիտրոնի կեղև
- 1 փաթեթ կամ 10 գ վանիլային շաքարավազ
- կարագ ու ալյուր՝ տապակին քսելու, ցանելու համար
Պատրաստման եղանակը
- 2 լիտր ջուր եռացրեք, 5-10 րոպեով նրա մեջ պահեք նուշը, ինչից հետո մաքրեք կեղևը: Դա պետք է անել բթամատի ու ցուցամատի օգնությամբ, նուշը պետք է դուրս պրծնի կեղևից: Մաքրած նուշը չորացրեք և սրճաղացով կամ կոմբայնով աղացեք, վերածեք ալյուրի:
- Նուշի ալյուրը լցրեք թասի մեջ, ավելացրեք շաքարավազը (3 ճ.գ. շաքարավազ պահեք), մի քիչ հարեք ձուն ու վանիլային շաքարավազը, ավելացրեք ալյուրին: Կիտրոնի կեղևը մանրացրեք, կրկին ավելացրեք նուշի ալյուրին: Խմոր հունցեք:
- Տապակը պատեք կարագով, վրան ալյուր ցանեք: Խմորից ընկույզի մեծության գնդիկներ արեք: Գլորեք դրանք մնացած շաքարավազի մեջ, մի քիչ տափակացրեք ու տեղադրեք տապակի մեջ:
- Թխվածքաբլիթը տապակեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում, մինչև ոսկեգույն երանգ ստանալը, մոտ 20 րոպե: Թողեք հովանա և մատուցեք:
Խորհուրդ: Եթե տանը լավ որակի փայլաթիթեղ ունեք, տապակը կարագով ու ալյուրով պատել պետք չէ: Պարզապես փայլաթիթեղը դրեք տապակի հատակին ու վրան շարեք թխվածքաբլիթները:
«Չորրորդ իշխանություն», թիվ 32, 2020