...

Ինչ-որ մեկը միշտ Միշիկն է

Ինչ-որ մեկը միշտ Միշիկն է

«Չի եղել, որ մեկն ինչ-որ լավ բան առաջարկի ու «Լուսավոր Հայաստանը» դեմ լինի»,- խմբակցության պատգամավորների տարեկան հաշվետվության միջոցառման ժամանակ հայտարարել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«ՉԻ». Լուսավոր Հայաստանն ունի ընդամենը 5 տարվա պատմություն: Եվ այդ կարճ ժամանակահատվածում աչքի է ընկել առնվազն երեք ճակատագրական սխալներով:

Առաջին. Նոր ստեղծված կուսակցությունն ընդունեց Սերժ Սարգսյանի հրավերը, գնաց ձեռքսեղմման ճանապարհով և պաշտպանեց նրա սահմանադրական փոփոխությունների գաղափարը: Մի փոփոխություն, որի նպատակը Սերժ Սարգսյանի հագով կոստյում կարելն էր: Մի կոստյում, որ Մարուքյանի կամքից հակառակ, հետագայում բաժին հասավ Փաշինյանին և որի կապակցությամբ նույն Մարուքյանն ամեն օր կոկորդիլոսի արցունքներ է թափում:

Երկրորդ. Հեղափոխության ժամանակ դրսևորած վարքը: Մարուքյանը ոչ միայն չմիացավ հեղափոխությանը, այլ նաև այդ օրերին գործընթացի ամենաակտիվ քննադատն էր: Նրանք բնակություն էին հաստատել Միքայել Մինասյանի հեռուստաընկերություններում և հանրապետականներից առավել թիրախավորել էին իրենց գործընկերներին: Չպետք է նաև մոռանալ, որ Սերժ Սարգսյանից առաջ հենց Մարուքյանն էր վախեցնում նոր Մարտի 1-ի հնարավորությամբ:

Երրորդ. Սահմանադրական դատարանի ճգնաժամը լուծելու ընթացքում Մարուքյանը կրկին սխալ է դիրքավորվել և օրենքի տառակերության ներքո փորձում է ստվեր գցել նախկին ռեժիմի վերջին բաստիոնի ջախջախման գործընթացի վրա:

Ավելի ազնիվ կլիներ խոստովանել՝ չի եղել մի դեպք, երբ Մինասյանը մի բան հանձնարարի և «Լուսավոր Հայաստանը» ակտիվորեն չներգրավվի գործին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   3575 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ