«Մեդիա-պաշտպան» ներկայացող Աղասի Ենոքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Վերջապես, այս տղան պետք է հասկանա, որ արդեն անկախ իր կամքից, հանգամանքների բերումով ինքն է Հայաստանի ղեկավարը և պետք է անի ադեկվատ գործողություններ, և մարդիկ՝ անկախ, թե ինչ պատճառով են հիասթափված, սպասում են իր իրական, ոչ լայվային, ոչ ֆեյքային քայլերին»:
«ՉԻ». Ֆեյքերից է խոսում, Աղասի Ենոքյանը ֆեյքերից է խոսում: Մի մարդ, որը ֆեյքերի հայհոյանքներն է լայքում իր գործընկերների հասցեին, որի համար ֆեյքը ատելության դոզա տարածելու միջոց է, խոսում է ֆեյքերից: Երկու, նույնիսկ երեքերեսանի մարդուց այլ բան դժվար է սպասել:
Բայց մեր ուշադրությունը գրավեց մեկ այլ բան. որ սույն անձնավորությունը 2018թ. հեղափոխությունը, որի արդյունքում Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, համարում է իրադարձությունների պատահական դասավորություն: Այսինքն, Նիկոլ Փաշինյանը փողոցում կանգնած էր մեկ էլ՝ անկախ իր կամքից, պարզեց, որ վարչապետ է:
Իմիջիայլոց, սա բոլշևիկյան-դաշնակցական-կգբական հայտնի հնարքներից մեկն է: 1990-ականներին այդպես տարածում էին այն թեզը, թե Լևոն Տեր-Պետրոսյանը հանգամանքների բերումով է իշխանության եկել: Իբր, դա պատահական է եղել: Աղասի Ենոքյանը, որքան էլ ԱՄՆ-ի քաղաքացի լինի, կամ ամերիկաներում սովորած, ենթագիտակցորեն այդ նույն բոլշևիկյան-դաշնակցական պրոպագանդայի ազդեցության տակ է, կամ՝ միգուցե, դրա մի մասը:
Հ.Գ. Մի տեսանյութ ենք կցում, որտեղ Աղասի Ենոքյանն իրեն կոտորում է՝ փորձելով արժանանալ «հանգամանքների բերումով» վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանի բարևին (1:20-ից): Չստացվեց, երևի դրանից էլ աշխարհը փուլ եկավ իր համար: