...

Ժամանակավրեպ նախաձեռնություն

Ժամանակավրեպ նախաձեռնություն

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում քննարկումների շարք է սկսվել: Քննարկումների շարքը սկսվել է հետևյալ թեմայից. հնարավո՞ր էր արդյոք խուսափել պատերազմից:

«ՉԻ». Որպես կանոն, երբ ինչ-որ նախաձեռնության մասին է խոսվում, անպայման նշում են, թե որն է դրա նպատակը: Մեզ համար անհասկանալի է, թե ինչպես կարելի է քննարկել պատերազմից խուսափելու թեման, երբ պատերազմը չի ավարտվել:

Ընդունենք, քննարկվեց թեման, եկան ինչ-որ հայտարարի, որ պատերազմից հնարավոր չէր խուսափել: Ե՞վ: Դա ինչո՞վ է նպաստելու պատերազմում մեր բանակի հաջողություններին: Ի՞նչ օգուտ է տալու: Մեր կարծիքով՝ ոչ մի:

Սա շատ ժամանակավրեպ նախաձեռնություն է, որը նաև անհարկի շահարկումների տեղիք է տալու: Պատերազմը թող ավարտվի, դրանից հետո թեկուզ ամեն օր, ամեն ժամ քննարկեք բոլոր այն թեմաները, որ կցանկանաք: Իսկ հիմա պատերազմ է: 

«Չորրորդ իշխանություն», թիվ 34, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   590 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ