...

Լեզու էլ ցույց տված կլինի

Լեզու էլ ցույց տված կլինի

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել է. «Ե՞րբ եք տեսել՝ իշխող ուժը նախկինում Սերժ Սարգսյանի երեսին բան ասի, ես գոնե դա արել եմ»:

«ՉԻ». Մեզ թվում է, բոլորդ էլ հասկացաք, թե սա որ անեկդոտն է հիշեցնում: Էն որ մեկի շուրջ գիծ են քաշում, ու ասում՝ հանկարծ էս գծից չանցնես: Հետո որ ավելի ուշ դրան ամոթանք են տալիս վախկոտության համար, ասում է. «Ո՞վ վախեցավ, զատո երկու անգամ ոտս գծից դուրս եմ հանել»:

Այնպես որ, ամոթ նրանց, ովքեր Է. Մարուքյանին Միշիկի պրոյեկտ էին անվանում, կամ Սերժից վախեցող: Ո՞վ է վախեցել, տենց բան չկա, զատո մի անգամ ինքը Սերժ Սարգսյանի երեսին բան է ասել: Ո՞վ գիտե, միգուցե նույնիսկ թաքուն լեզու էլ է ցույց տվել:

Բոլոր դեպքերում, ֆիքսենք, որ Էդմոն Մարուքյանը իշխող ուժին անվանեց Սերժ Սարգսյանի կամ վերջինիս հետ փոխկապակցված ուժերի պրոյեկտ: ՔՊ-ի հետ ինքն է համագործակցել, մի բան կիմանա, էլի:

 
.

 

Опубликовано Ինչպես է դա եղել Пятница, 18 сентября 2020 г.

ՎԱՐԿԱՆԻՇ

   1047 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ