...

Մեդիակիսապաշտպանը

Մեդիակիսապաշտպանը

«Նիկոլ Փաշինյանը, լինելով լրագրող, շատ լավ հասկանում է լրատվամիջոցների նշանակությունը, հնարավորությունները և, ի վերջո, նա իր հեղափոխությունը մեծավ մասամբ կատարել է մեդիամանիպուլյացիաների հիման վրա: Եվ նա հասկանում է, որ վերցնելով իշխանությունը՝ ինքը պետք է սահմանափակի այլ լրատվամիջոցների գործունեությունը, որպեսզի ինքը չկորցնի իշխանությունը: Այսինքն՝ ինքը շատ ավելի լավ է հասկանում լրատվամիջոցների դերը, խոսքի արժեքը, քան Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, իրենից առաջ եղածները»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարել է «Մեդիապաշտպան» ՀԿ-ի ղեկավար Աղասի Ենոքյանը:

«ՉԻ». Շատ տխուր է, որ «Մեդիապաշտպան» հնչեղ անունը կրող կազմակերպության ղեկավարը դիմում է էժան մանիպուլյացիաների: Եթե հեղափոխությունից հետո սահմանափակվում է խոսքի ազատությունը, ապա ինչպես բացատրել, որ ավելացել է դրանց քանակը: Եթե ճնշվում են ընդդիմադիր լրատվամիջոցները, ապա ինչպես բացատրել, որ հեղափոխությունից հետո ակներև է նրանց ֆինանսական վիճակի բարելավումը: Զորօրինակ, հենց այն շքեղ տաղավարը, որտեղ Ենոքյանը նստած խոսում է ճնշումների մասին: 

Ասել, որ հեղափոխությունը տեղի է ունեցել մեդիամանիպուլյացիաների միջոցով, ոչ միայն վիրավորանք է միլիոնավոր հայաստանցիների հասցեին, այլ նաև խոստովանություն մասնագիտական անպիտանելիության մասին: Չէ՞ որ Ենոքյանը և նախկին իշխանությունների կողմից սնվող տասնյակ լրատվամիջոցներ օր ու գիշեր փորձում են մեդիամանիպուլյացիաների միջոցով հասնել որևէ արդյունքի, բայց 1.5 տարի է, ինչ միայն մսխում են նախկին ռեժիմի իրենց տրվելիք դոտացիաները:

Տեսնես նորահայտ մեդիապաշտպանը ինչպես է բացատրում, որ մի կողմից, իբր «սահմանափակվում» են լրատվամիջոցների ազատությունները, մյուս կողմից՝ միջազգային կառույցներն ավելի բարձր հորիզոնականներ են տալիս Հայաստանում խոսքի ազատությանը:

Եվ վերջում, կոռեկտ չէ մեկից ստանալ ֆինանսավորում, բացել օֆիս, սեփական անձին նշանակել շատ մեծ աշխատավարձ և ասել, որ նա չի հասկանում մամուլի դերը: Մյուս կողմից, ողջունելի է Ենոքյանի անկեղծությունը, եթե հասկանային, նման լուրջ գործը չէին վստահի իր պես վարկաբեկված անձնավորությանը: Իսկ վարկաբեկված է, որովհետև հաճույքով լայքում է ֆեյքի հայհոյանքին՝ ուղղված իր ենթակայության տակ աշխատած լրագրողին:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5053 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ