...

Ո՞ւմ ձեռնտու չէ 200 միլիոն դոլարի ներդրումը - 4

Ո՞ւմ ձեռնտու չէ 200 միլիոն դոլարի ներդրումը - 4

Սկիզբը «ՉԻ» թիվ 22 - 23 - 24 -ում

Բջջային շուկայի հայկական առանձնահատկությունները

2005 թվականի հուլիսի 8-ին ըն­դունվեց Էլեկտրոնային հաղոր­դակցության մասին ՀՀ օրենքը: Ինչպես ընդունված է ասել ՀՀ-ում, այս օրենքն ընդունված էր «Ղ-Տելեկոմի» համար: Թվում էր, թե վերջապես կապի և հեռահաղորդակցության ոլորտում բան է փոխ­վել, պետք է շարժվեինք միջազգա­յին ստանդարտներով: Սակայն պարզվեց, որ արդեն որոշված էր, որ երկրորդ օպերատորը պետք է լինի «Ղ-Տելեկոմը»: Կարծես ի վե­րուստ էր որոշված: «Ղ-Տելեկոմը» Հայաստանի շուկա մտավ առանց միջազգային մրցույթ հայտարարե­լու, կարելի է ասել՝ խախտելով նույն ՀՀ օրենքը: Կարելի է ասել, որ այն ժամանակ «Վիվասելը» կատա­րեց իր վրա դրված առաջադրանքը՝ լրացրեց այն ժամանակ դեֆիցիտ հանդիսացող բջջային կապի սեգմենտը: Բայց ոչ մեկը հարց չտվեց, թե ինչի համար էր ստեղծվել այդ դեֆիցիտը, արհեստական չէ՞ր այն, պետական լծակները չէի՞ն օգտա­գործվել «Ղ-Տելեկոմի» ճանապար­հը հարթելու համար:

Եկավ 2008 թվականը: Վերջա­պես հայտարարվեց միջազգային մրցույթ: Հաղթող ճանաչվեց «Ֆրանս-Տելեկոմին» պատկանող «Օրանժ» ընկերությունը: Շատ կարճ ժամանակում ֆրանսիացի­ները սկսեցին կառուցել եվրոպա­կան ստանդարտներով ցանց և սպասարկման կետեր: Այդ ժամա­նակ Հայաստանից հեռանում է հու­նական կապի OTE ընկերությունը՝ «ԱրմենՏելը» վաճառելով ռուսա­կան «Բիլայն» ընկերությանը:

Մի քանի տարի անց, չդիմանա­լով հայկական մենթալիտետին, Հայաստանից հեռանում է նաև «Օրանժը»՝ վաճառելով այն «Յուքոմ» ընկերությանը: Հիշեցնենք, որ «Օ­րանժը» միայն հայկական շուկա մտնելու համար վճարել էր 50 մի­լիոն եվրո, այն վաճառելով մի քա­նի անգամ էժան գնով: Հայաստանի շուկայից հեռանում է նաև մի քանի հարյուր միլիոն դոլար վճարած «Բիլայնը»: Ըստ տարածված լուրե­րի, աճուրդային եղանակով վա­ճառվում է նաև «Վիվասել ՄՏՍ»-ը:

Սա դեռ նախաբանն է: Շեշտենք կարևոր մի հանգամանք ևս. մի քա­նի տարի առաջ, երբ փոխվեցին ռուսական «Բիլայնի» բաժնետերե­րը և ապրանքանիշը դարձավ «Վեոն», գրասենյակը տեղափոխ­վեց Ամստերդամ: Կապի ոլորտը կարգավորող մարմինները համա­ռորեն լռեցին: Թող պատկան մար­մինները որոշեն, չխախտվե՞ց այդ­տեղ ՀՀ որևէ օրենք:

Հանրային ծառայությունների հանձնաժողովի հակածառայությունները

2008թ. կազմակերպելով չակեր­տավոր մրցույթներ, ՀՀ-ում կապի ոլորտը կարգավորող մարմինը՝ Հանրային ծառայությունները կար­գավորող հանձնաժողովը, կարելի է ասել, շատ լավ կատարել է միայն մեկ բան՝ հավաքագրել է հաճախա­կանությունների գումարները, նպաստել մանր և միջին ինտերնետ պրովայդերների ոչնչացմանը:

Հանրապետության տարածքում դեռևս 2008 թվականից պետք է գործեր 3G ցանցը: Վստահաբար կարելի է ասել, որ մրցույթների մի­ջոցով հաճախականությունները բաշխվեցին գործող եռյակի միջև: Բայց ոչ մեկը չհետևեց՝ արդյոք նրանք կառուցո՞ւմ են 3G ցանցը, ե՞րբ են կառուցելու, ինչպե՞ս են կառուցելու, ի՞նչ որակ է ապահովելու:

Նույն ճակատագրին արժանա­ցավ նաև 4G ցանց կառուցելու ծրագիրը: Նորից ձևական մրցույթներ և նորից հաճախականությունների բաժանում օպերատորների եռյակի միջև: Կարելի է այն բնորոշել որ­պես պաշտոնական անփութութ­յուն, սպառողներին խաբել. 4G ին­տերնետ արագությունը պետք է լինի:

2018 թվականի հեղափոխու­թյունից հետո «Ա-Տելեկոմ» ընկե­րությունը փորձում էր նոր մշա­կույթ ներդնել ՀՀ կապի շուկայում առաջարկելով ֆիքսել ինտերնետի նվազագույն արագությունը 100մբ/վ - 300 մբ/վ (և ոչ թե 0-ից սկսած) և ՀՀ ողջ տարածքում կա­ռուցել 4G ցանց:

Կարող ենք հստակ արձանագ­րել, որ այդ ծրագրին ամենադեմ մարմինը ՀԾԿՀ-ն էր՝ ի դեմս դեռևս 2005 թվականից աշխատող Կապի վարչության պետ Գևորգ Գևորգյանի. պատասխանը հետևյալն էր՝ մեզ պետք չէ նման որակի կապ:

Եվ այդ ի՞նչ պրոֆեսիոնալ կար­գավորման շնորհիվ են բոլոր օպե­րատորները հեռանում Հայաստանից: Այդ ի՞նչ հանճարեղ հիմնավորմամբ դեմ կանգնեցին «Ա- Տելեկոմին», որը խոստանում էր ՀՀ ողջ տարածքն ապահովել 4G, իսկ Երևանը 5G ծածկույթով:

Դեպի հաղորդում հանցագործության մասին

«Ա-Տելեկոմը» ներկա պահին մշակում է նյութերը, պատրաս­տում հաղորդում հանցագործու­թյան մասին: Այդ ինչպե՞ս եղավ, որ չակերտավոր կարգավորման հետ­ևանքով որևէ օպերատոր ժամա­նակին չկառուցեց 3G ցանց ու չպատժվեց: Այդ ինչպե՞ս եղավ, որ ՀՀ-ում չկառուցվեց հստակ 4G (միայն Երևանում, այն էլ կիսատ-պռատ) և ոչ մի օպերատոր չպատժ­վեց և հաճախականությունն էլ հետ չվերցվեց:

Հրապարակումը՝ Արմեն Գևորգյանի

«Չորրորդ իշխանություն», թիվ 25, 2020

Читать на русском

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ