...

Փրկել շարքային Խաժակյանին

Փրկել շարքային Խաժակյանին

ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանն իր զորակցությունն է հայտնել Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին՝ ֆեյսբուքյան էջում գրելով. 

«Հիմա շատ կոնկրետ վտանգ կա, որ Երևանի խնդիրների մասին խոսացող Դավիթ Խաժակյանից ցանկանում են ազատվել՝ նրան դարձնելով պալատական դավադրությունների զոհ: Կարծում եմ, Դավիթ Խաժակյանին բախտը ժպտացել է. երիտասարդ տարիքում նա շանս ունի ապացուցելու, որ #SaveKarginHayko օպերացիայի շրջանակներում իր դեմ հյուսվող դավադրությունը մշակողներից շատ ավելի հասուն է, շատ ավելի սկզբունքային է, շատ ավելի տղամարդ տղա է: Դավիթը շանս ունի ապացուցելու, որ շախմատային տախտակի վրայի պեշկա չէ, որ իրեն օգտագործեն ու դեն նետեն»: 

«ՉԻ». Եթե այսպես շարունակվի, շուտով Ռոբերտ Քոչարյանն էլ զորակցություն կհայտնի Դավիթ Խաժակյանին: Այնպիսի տպավորություն է, որ Խաժակյանին տանում են կառափնարան՝ կախելու, հիմա նրան փրկելու պայքար է գնում:

Այնպիսի հետաքրքիր գրառումներ են անում սերժականները, ռոբականները: Մեկը գրել էր, որ սա Դավիթ Խաժակյանի աստեղային ժամն է, եթե նա հրաժարվի կատարել «Լուսավոր Հայաստանի» կարգադրությունը ու մնա «Լույս» խմբակցության ղեկավար, վերջ, ինքը կդառնա ընդդիմադիր դաշտի առաջնորդը, բոլորը նրա շուրջ կմիավորվեն, ինքը շատ սկզբունքային է:
Դուխ են տալիս, միայն թե Դավիթ Խաժակյանին հանեն «Լուսավոր Հայաստանի» դեմ,  քանի որ՝ շատերի կարծիքով, Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանի պատվերն է կատարում:

Մեծ հաշվով, մեզ մեկ է, Դ. Խաժակյանը կմնա Երևանի ավագանիում, թե՝ դուրս կգա: Բայց ինքը շանս ունի ապացուցելու, որ նախկինների համար օգտագործվելիք պեշկա չէ, որպեսզի իր գործոնը շահարկելով՝ քաղաքական պղտոր դաշտում փորձեն ձուկ բռնել: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1839 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ