...

Քաղցր ու համեղ. Մեղրով փքաբլիթներ

Քաղցր ու համեղ. Մեղրով փքաբլիթներ

Մեծ պահքին նախորդող շաբաթը իտալացիները Բարեկենդանի տոնն են նշում: Երեխաները, երբեմն նաև մեծահասակները Բարեկենդանի տոնի կոստյումներ են հագնում, դպրոցները մի քանի օրով փակվում են, քաղաքներում տոնակատարություններ ու շքերթներ են անցկացնում: Սեղանները լցնում են բազմազան ուտեստներով: Աղանդերներից սովորաբար փքաբլիթներ են լինում, որոնց բաղադրատոմսերը շատ-շատ են: Մենք առաջարկում ենք փորձել Բազիլիկատում պատրաստվող փքաբլիթները:

Բաղադրիչները
4 բաժնի համար

  • 250 գ ալյուր
  • 1 մեծ կարտոֆիլ
  • 12 գ թարմ փխրեցուցիչ
  • 250 մլ ձիթապտղի ձեթ
  • ջրիկ մեղր
  • 1/4  ճ. գ. աղ

Պատրաստման եղանակը

  1. Կեղևով կարտոֆիլը 30 րոպե եփեք, մաքրեք կեղևից ու պյուրեի վերածեք: Փխրեցուցիչը բացեք 1/2 բաժակ տաք (38-40 աստիճան ցելսիուս) ջրի մեջ: Ալյուրը մաղեք, վրան լցրեք փխրեցուցիչով ջուրը, ավելացրեք կարտոֆիլն ու աղը:
  2. Խմորը հունցեք՝ անհրաժեշտության դեպքում տաք ջուր ավելացնելով մինչև այն դադարի կպչել ձեռքերին: 2 ժամ թողեք տաք տեղում:
  3. Խորը թավայի մեջ միջին ուժգնության կրակի վրա տաքացրեք ձեթը: Խոնավ ձեռքերով խմորից ոչ մեծ օղաբլիթներ ձևավորեք:
  4. Օղաբլիթ-փքաբլիթները ձեթի մեջ տապակեք երկու կողմից մինչև ոսկեգույն դառնալը: Թավայի միջից պատրաստի փքաբլիթները տեղափոխեք անձեռոցիկների վրա, մեկ անգամ շրջեք ու տեղավորեք տաքացրած ափսեի մեջ:

Պատրաստի փքաբլիթների վրա ըստ ճաշակի մեղր լցրեք ու միանգամից մատուցեք: 

«Չորրորդ իշխանություն», թիվ 2, 2021

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ