«Կանեստրելին» իտալական Լիգուրիայի ամենահայտնի քաղցր թխվածքաբլիթն է, որի բաղադրատոմսն ավանդաբար փոխանցվում է մորից աղջկան: Նրա անվանումը conestro՝ թարգմանաբար զամբյուղ բառից է, որի մեջ տանտիրուհիները դրել են պատրաստի թխվածքաբլիթները: Այս բաղադրատոմսը հայտնվել է ուշ Վերածննդի շրջանում:
Թխվածքաբլիթը շատ համեղ է թեյի և սուրճի հետ:
Բաղադրիչները
6-8 բաժնի համար
- 250 գ ալյուր
- 125 գ կարագ
- 125 գ շաքարավազ
- 1 ձու
- 1 խոշոր կիտրոնի կեղև
- շաքարի փոշի
Պատրաստման եղանակը
- Թասի մեջ հարեք հալեցրած կարագն ու շաքարավազը, ավելացրեք ձուն ու խառնեք: Կիտրոնի կեղևը մանրացրեք, լցրեք նույն թասի մեջ: Այնուհետև ավելացրեք նաև ալյուրը, լավ հունցեք:
- Խմորից գունդ արեք, փաթաթեք կերակրի թաղանթի մեջ ու 30 րոպեով տեղադրեք սառնարանում:
- Խմորից 5 մմ հաստությամբ շերտ բացեք: Ատամնաձև ծայրերով ֆորմայով թխվածքաբլիթներ առանձնացրեք ու տեղադրեք տապակի վրա:
- Թխվածքաբլիթը թխեք 15 րոպեով տեղադրելով 180-190 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում: Պատրաստի թխվածքաբլիթը հովանալուց հետո վրան շաքարի փոշի ցանեք:
Մատուցեք:
«Չորրորդ իշխանություն», թիվ 38, 2020