...

Չորրորդ իշխանություն # 14/2021

Չորրորդ իշխանություն # 14/2021

Լույս է տեսել «Չորրորդ իշխանություն» թերթի 2021 թվականի 14-րդ համարը՝ ինտերնետային տարբերակով։

Համարում նախ կարդացեք Չարենց.

26.VIII.1936
...ԵՎ Ի՞ՆՉ ՊԱՏԱՀԵՑ ԿՅԱՆՔՈՒՄ ԱՐԴԱՐԵՎ,
ՈՐ ՁԵՌՔԸՍ ՀԱՆԿԱՐԾ ՀՈԺԱՐ, ԻՆՔՆԻՐԵՆ,
ԻՄ ԳՐԱԾ ԲՈԼՈՐ ՏՈՂԵՐԻ ՎԵՐԵՎ
ՉՈՐ ԹՎԱԿԱՆՆԵՐ ՍԿԸՍԵՑ ԳՐԵԼ...
ԵՎ ՎԵՐՆԱԳՐԵՐՆ ԱՅԴ ՍՈՎՈՐԱԿԱՆ,
ՈՐ ԲԱՌԵՐ ԷԻՆ՝ ԳՐՎԱԾ ԹԱՆԱՔՈՎ,-
ԽՈՐՀՐԴԱՆԻՇԵՐ ԴԱՐՁԱՆ ՄՈԳԱԿԱՆ՝
ԻՆՉՊԵ՛Ս ԽԱՉՆ ԱՌԱՋ - ՄԱ՛Հ ՆՇԱՆԱԿՈՂ

1-ին ԷՋ - ՄԻ ԹՔԵՔ` ԱՆՁՐԵՎ Ա ԳԱԼԻՍ

«ՉԻ» ՌԻԹՄՈՎՑԵԽԻՑ ՑԵԽ ՀԱՅԱՍՏԱՆ

2-րդ ԷՋ - ԱՆԿՈՉ ՀՅՈՒՐԸ ԹԱԹԱՐԻՑ ՎԱՏ Է

ԱՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄՂՁԱՎԱՆՋԸ

  • Նրա մասնակցությամբ ընտրություններն այլ բանի «մասին» են լինելու՝ Հայաստանն ընդհանրապես ունենալո՞ւ է իշխանություններ, թե՞ անիշխանության մղձավանջը շարունակվելու է։

3-րդ ԷՋ - ՄՂՁԱՎԱՆՋԻ ՎԵՐԱԾԵԼՈՒ ՀԱՅՐԵՆԻՔ ՉՈՒՆԵՆՔ

ՍԱ ԴԵՌ ԺՈՒՌՆԱԼՆ Է

  • Եթե առաջիկա օրերին հստակ քայլեր չիրականացվեն և հստակ մեսիջ չհղվի, որ քաղաքական պայքարը և ակտիվիզմը նույնական չեն խուլիգանության հետ, ապա հայտնի կենտրոններից ուղղորդվողները է՛լ ավելի սանձարձակ են դառնալու և չեն բավարարվելու հայհոյելով:

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՐԱԶԸ

  • Նախընտրական արշավը սկսվել է: Շտաբի պետ Աղվան Վարդանյանը ներկայացնում է հանդիպումների ժամանակացույցը. սկզբից՝ «Տոյոտա Արմենիա», հետո՝ «Նաիրի Ինշուրանս», այնուհետև՝ «Կոնգրես» հյուրանոց:

4-րդ ԷՋ - ՉԸՆՏՐԵԼ ՓԻՆԱՉՈՒ

ԴԺՎԱՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

  • ... մեզ խոստանալու են և՛ երջանկություն, և՛ հողերի վերադարձ, և՛ աննախադեպ տնտեսական աճ, և՛ ...  Սրանք մեզ ճշմարտությունը չեն ասելու: Այն չափազանց դառն է նախընտրական քարոզարշավի համար: 

ԼՈՒՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

♦ Չմեռանք, սա էլ տեսանք

♦ Ստորանալը ձեզ հաճո՞ւյք է պատճառում

5-րդ ԷՋ - ԱՆԲԱՎԱՐԱՐ

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉՀԱՆՁՆԵՑ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

  • «Սիրելի ժողովրդի» համար կբեմադրվեն ներկայացումներ՝ թալանը վերադարձնելու թեմայով, սակայն երկիրն ու ժողովուրդը դրանից որևէ օգուտ չեն ունենա: Ապացույցը մարտիմեկյան դատավարությունն է, որից շահեց միայն Ռոբերտ Քոչարյանը: 

ԷՋԵՐ ՄՈԶԱՄԲԻԿԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ. ՀԱՐՍԱՆԻՔԸ ՄՈԶԱՄԲԻԿՈՒՄ

  • Մեծ վոժդ Մգագոյի ռազմիկները բռնել էին 18 հազար ջայլամ, որպեսզի տորթի համար ձու ածեն, իսկ փետուրներով զարդարեն հյուրերին, որսացել էին 25 հազար անտիլոպ, խարույկի համար կտրել էին 8 հազար բաոբաբ...

6-րդ ԷՋ - ՁԵՌԱԳՐԵՐԸ ՉԵՆ ԱՅՐՎՈՒՄ. ԲՈՒՄԵՐԱՆԳ

ՀԱՆՑԱՎՈՐ ԱՆՓՈՒԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՎԵԼ ԾԱՆՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

  • Ու մինչ իշխանությունները փորձում էին ռազմաճակատ պահել, երկրի օրվա հացն ապահովել, հոսանքի ու հազար ու մի ուրիշ հարց լուծել, ծախվածների այս բանակը թիկունքում քարոզչությամբ էր զբաղված. թույլ տեղը գտել էր: Եվ ի վերջո հաղթեց:

7-րդ ԷՋ - ՆՄՈՒՇՆԵՐ ԱՇԽԱՀԻ ԽՈՀԱՆՈՑՆԵՐԻՑ

8-րդ ԷՋ - ԽԱՂԱՇԽԱՐՀ

  • ԱՍՏՂԵՐԸ ՀՈՒՇՈՒՄ ԵՆՌոբերտ Քոչարյան. Կենդանակերպի նշանը` Եխիդնա
  • Չորեքշաբթի օրը առաջին նախընտրական հանդիպումը քաղաքացիների հետ դեռ չսկսած՝ շտապ կդադարեցնեք, քանի որ ձեզ բարևում են, իսկ դուք թիկնազոր չունեք:
  • ՍՏՈՊ ԿԱԴՐ
  • Ապրիլի 5-11-ի-Ի ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿԸ
  • Ничто так не раздражает, как если тот, кого вы перебили, продолжает говорить.

«Չորրորդ իշխանություն» թիվ 14-րդ։ Անցեք հղումով, թերթեք, անհրաժեշության դեպքում խոշորացրեք կամ տպագրեք ձեր տպիչով։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   944 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ