...

Չորրորդ իշխանություն # 5/2021

Չորրորդ իշխանություն # 5/2021

Լույս է տեսել «Չորրորդ իշխանություն» թերթի 2021 թվականի 5-րդ համարը՝ ինտերնետային տարբերակով։

Համարում նախ կարդացեք Չարենց.

ԳԻՇԵՐԸ ԱՄԲՈՂՋ ՀԻՎԱՆԴ, ԽԵԼԱԳԱՐ,
ԵՍ ԵՐԱԶԵՑԻ ԱՐԵՎԻ ՄԱՍԻՆ:
ՇՈՒՐՋՍ Ո՛Չ ՄԻ ՁԱՅՆ ՈՒ ՇՇՈՒԿ ՉԿԱՐ-
ԳՈՒՆԱՏ ԷՐ ՇՈՒՐՋՍ՝ ԳԻՇԵՐ ՈՒ ԼՈՒՍԻՆ:

ԵՍ ԵՐԱԶԵՑԻ ԱՐԵՎԻ ՈՍԿԻՆ,
ՏԵՆՉԱՑԻ ՆՐԱ ՀՐԱՇՔԸ ԽՆԴՈՒՆ՝
ՈՒԶԵՑԻ ՍԻՐԵԼ ՇՇՈՒԿՆ ԻՄԱՍՏՈՒՆ՝
ԱՐԵՎԱՆՄԱՆ, ԱՐՆԱՎԱՌ ԽՈՍՔԻ,-

ԲԱՅՑ ՇՈՒՐՋՍ ԱՅՆՊԵՍ ԳՈՒՆԱՏ ԷՐ, ՏԿԱՐ-
ԽՈՍՔԵՐ ՉԿԱՅԻՆ, ՈՒ ԱՐԵՎ ՉԿԱՐ...

1915

1-ին ԷՋ - ՄԵՐ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՏԱՆԳՈՆ

«ՉԻ» ՌԻԹՄՈՎ

Հայկական մաթեմատիկա. 1+1= 67 Սրանք անհույս են ♦ Պատրաստվեք նոր «հերոսամարտի»

2-րդ ԷՋ - ՎԵՐՋՈՒՄ ՔՈՉԱՐԻ ԷԼ ԿՊԱՐԵՆ

ԵՐԿՈՒՍՈՎ ԿԽՈՐՏԱԿԵՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

  • Բոլոր առողջ ուժերի գերնպատակը պետք է լինի այն, որ այս երկու գործիչները չկարողանան քաղաքական դաշտը բաժանել իրար մեջ: 

ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԵՐԱԶԸ

  • Տունը որոշել է ռեմոնտ անել: Վարպետների բրիգադ է կանչել: Բրիգադիրը՝ Հովիկ Աղազարյանը, նայում է տան վիճակը, սենյակները, հարցնում. «Էս մի 120 տարվա տուն ա՞»: 

3-րդ ԷՋ - ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԲԵՎԵՌ

ԵՐՐՈՐԴ ԲԵՎԵՌ ՉԿԱ և ՉԻ ԼԻՆԵԼՈՒ

  • Պարզաբանենք, որ Հայաստանում չկա երրորդ բևեռ (բնության մեջ էլ չկա): Հայաստանում երկու բևեռ կա. մեկը պատերազմն է, մյուսը՝ խաղաղությունը:

4-րդ ԷՋ - ԼԻԼԻՊՈՒՏԻԱ

ՑՈՒՅՑ ՏՎԵՔ ԳԵԹ ՄԵԿ ՈՉՄԻԹԻԶԱԿԱՆԻ, ՈՐ ՄԻ ԹԻԶ ՀՈՂ ԳՐԱՎԱԾ ԼԻՆԻ

  • Ադր­բե­ջա­նից չվա­խե­ցո­ղը ին­չո՞ւ պի­տի ­Թուր­քիա­յից վա­խե­նա։ Չ­վա­խե­ցո­ղի հա­մար ի՞նչ տար­բե­րութ­յուն, թե ու­մից չի վա­խե­նում։ ­Սա ի՞նչ ընտ­րո­վի ան­վա­խութ­յուն է։ 

ԼՈՒՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

 ԱՂՋԻԿ ՋԱՆ, ՄԻ ՎԱՅՐԿՅԱՆ ՀԵՏ ԱՐԻ
♦ ՉՈՐԵՔԹԱԹ ԳՆԱԼ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄՈՏ

5-րդ ԷՋ - ԱՂԵՏԻ ԳՈՏԻ

ԾԱՆՐԱԳՈՒՅՆ ՏԱՐԻ Է ԼԻՆԵԼՈՒ

  • Ի՞նչ է սպասվում Հայաստանի տնտեսությանը 2021 թվականին, հնարավո՞ր է երկնիշ տնտեսական աճ, արդյոք ներդրումներ կլինե՞ն:

6-րդ ԷՋ - ՁԵՌԱԳՐԵՐԸ ՉԵՆ ԱՅՐՎՈՒՄ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ

ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐ ՊԻՏԻ ԱՐՎԵՆ ՈՒ ԱՍՎԵՆ, ՈՐ ՇՈՒՏ ՎԵՐՋԱՆԱՆ

  • Հայաստանում չեն հասկանում ռազմական հաղթանակի գինը: Ավելի ճիշտ՝ այդ հաղթանակի շնորհիվ նվաճված խաղաղության գինը:

ՁԵՌԱԳՐԵՐԸ ՉԵՆ ԱՅՐՎՈՒՄ. ԿՅԱՆՔԻՑ ԱՎԵԼԻ ԹԱՆԿ 

ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ «ՊԱՐԿԵՇՏՈՒԹՅՈՒՆՆ» ԱՆՍԿԻԶԲ Է ՈՒ ԱՆՎԵՐՋ

  • Նախագահական ընտրություններից՝ 1996թ. սեպտեմբերից, շա՜տ առաջ էին ԱԺՄ-ականները յուրաքանչյուր ամբիոնից ճչում սիրելի լոզունգը՝ Լևո՛ն, հեռացի՛ր: Ու նրանց դամ էին պահում զանազան սիմեր ու աիմ-ք-եր, դաշնակներ ու խռովածներ:

7-րդ ԷՋ - ՆՄՈՒՇՆԵՐ ԱՇԽԱՀԻ ԽՈՀԱՆՈՑՆԵՐԻՑ

ՀԵՇՏ ՈՒ ՀԱՄԵՂ. ԳԱԶԱՐՈՎ ԱՂՑԱՆ

8-րդ ԷՋ - ԽԱՂԱՇԽԱՐՀ

  • ԱՍՏՂԵՐԸ ՀՈՒՇՈՒՄ ԵՆ­Անուշ Բեղլոյան. Կենդանակերպի նշանը` դժգույն պոգանկա։
  • Ուրբաթ օրը հանդես կգաք օրենսդրական նախաձեռնությամբ, որ անանուն պատգամավորները պարտավոր են խոսել տարին մեկ անգամ՝ դոլարի օրվա կուրսին համապատասխան:
  • ՓԵՏՐՎԱՐԻ 8-15-Ի ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿԸ՝ ԸՍՏ ԱՐՏԱՇԵՍ ՄԱՆԿՈՒԼՈՎԻ
  • ՍՏՈՊ ԿԱԴՐ
  • На войне выживают два типа людей: сильные и трусливые. Храбрецы же обречены на смерть.

«Չորրորդ իշխանություն» թիվ 5-րդ։ Անցեք հղումով, թերթեք, անհրաժեշության դեպքում խոշորացրեք կամ տպագրեք ձեր տպիչով։

ՎԱՐԿԱՆԻՇ

   772 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ